Ղարաբաղի կարգավիճակի հարցում Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ են պահպանվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մոսկվայի օգնությունը երկու երկրներին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում։
«Օգնելով Բաքվին և Երևանին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ Հիշեցնեմ, որ այն պատրաստվել է Բաքվում և կառուցողական արձագանք է ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար։
Իսկ Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմայի շուրջ, ինչպես գիտեք, սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի դիրքորոշումների մերձեցմանը նպաստելու մեջ, և ոչ թե հակառակը, ներառյալ մեր հանրային աշխատանքը», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով VERELQ-ի հարցին: