16.08.2025
Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. ՆԳՆ
29.08.2022
Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. ՆԳՆ

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: «Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։ Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։ Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն»,- հայտնում են ոստիկանությունից։