"Երևանյան հեռանկարներ" միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին ժամը 19:30 կայանալիք անմոռանալի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին: Համերգի մենակատարն է անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Ծրագրում կհնչի`Ստեփան Ռոստոմյան | Սիմֆոնիա թիվ 1Յան Սիբելիուս | Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47 Արամ Խաչատրյան | Երեք հատված «Սպարտակ» բալետից https://www.facebook.com/YerevanPerspectives