Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:Ուղերձում մասնավորապես ասվում է.«Հարգելի պարոն նախագահ,Անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղումԱմերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի առթիվ:Հուլիսի 4-ը փարոս է դարձել անկախության և ազատության ձգտող աշխարհի շատ ազգերի համար։Միացյալ Նահանգները Հայաստանի լավագույն բարեկամներից է, որի հյուրընկալ միջավայրում ապրում, գործում ու աշխատում են նաև մեծաթիվ հայեր։ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին՝ բարեփոխումներ իրականացնելու մի շարք ոլորտներում և կառուցելու ավելի ժողովրդավարական հասարակություն:Մենք երբեք չենք մոռանա, որ Դուք Օսմանյան կայսրությունում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ՝ ԱՄՆ առաջին նախագահն եք։Ինձ միշտ հաճելի են եղել տարբեր առիթներով մեր հանդիպումները, և ես ուրախությամբ կօգտվեմ կրկին հանդիպելու ու ևս մեկ խորն ու բովանդակալից քննարկում ունենալու նոր հնարավորությունից:Ընդունեք, խնդրեմ, քաջառողջության և հաջողության իմ լավագույն մաղթանքները»: