«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա «Աստվածատուր երգչուհի», «Օպերային դիվա» տաղանդաշատ արտիստ Վերոնիկա Ջիոևան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Համերգի ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից: