Այս պահի դրությամբ պայթյունի հետեւանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է
Արցախի պայթյունից Հայաստան ոչ մի զոհի մարմին դեռ չի բերվել. այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
"Երեկ առողջապահության նախարարի անհոդաբաշխ ու կիսատ-պռատ մտքերը, որ Արցախից 125 դի է բերվել Հայաստան, ոչ միայն մեր, այլ նաեւ միջազգային լիքը լրատվամիջոցների տաբլոիդներում գնաց, թե խոսքը բենզապահեստի պայթյունի արդյունքում ունեցած զոհերի մարմինների մասին է։
Երեկ Արցախից Հայաստան տեղափոխել են բացառապես վերջին ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, իսկ պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեկվա դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը երեկ արդեն տեղափոխվել են Հայաստանի բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
Այս պահի դրությամբ պայթյունի հետեւանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է",- գրել է Զոհրաբյանը։