Նիկոլի և Ալիևի «խաղաղությունը» հայերի գերեզմանների վրա քոչվորների ոչխարներ արածացնելն է
Արցախի վրա վերջին հարձակման ժամանակ Ալիևը ելույթում հայտարարել էր, թե իբր «ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Այս մասին հիշեցնում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն, ապա շարունակում.
«Բառացի մեջբերում եմ իր խոսքը. «Մենք նրանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և դրա մասին հայտարարել ենք, բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք»։
Նույնիսկ մի կողմ դնելով այն, որ չի ասում. «Հայաստանի տարածքային ամբողջականությունը», այլ «նրանց տարածքային ամբողջականությունը»։
Կարևորը հետևյալն է. Ալիևը չի ասում, թե որ սահմաններում է ճանաչում։
Երբ Ալիևը ասում է. «Մեզ ուրիշի հողը պետք չի», հիշեք նաև, որ նա բազմիցս, տարբեր առիթներով պնդել է, որ Սյունիքը, Երևանը, Սևանա լիճը ադրբեջանական են։
Նիկոլի և Ալիևի առաջարկած «խաղաղությունը» այն է, երբ հայերի գերեզմանների վրա քոչվորների սերունդներն իրենց ոչխարներին են արածացնում»։