6.09.2026
Ադրբեջանի ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժած 237 արցախցի է տեղափոխվել Արցախից
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը կազմել է 42,5 հազար մարդ

Սեպտեմբերի 27-ի ժամը 08:00-ի դրությամբ սահմանը հատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների  թիվը կազմել է 42,5 հազար մարդ։


Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։


Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։


Հաղորդվում է հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել հանրապետությունը։


 

Իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո դա կլինի անհնար. Դանիելյան
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին