27.08.2025
ԱԻՆ ծառայողների ջոկատները 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձան ծառայության
23.11.2022
ԱԻՆ ծառայողների ջոկատները 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձան ծառայության

Նոյեմբերի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազմավորված ջոկատները ՊՆ հաստատված պլանի համաձայն 25 օրյա վարժական հավաքներից հետո վերադարձել են ծառայության։ Վերապատրաստում անցնելուց հետո ԱԻՆ ջոկատները հենակետերում իրականացրել են 14 օրյա մարտական հերթապահություն։Մարտական հերթապահությունից վերադարձած փրկարարներին ՀՀ ՊՆ N զորամասում դիմավորել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։ Փրկարար ծառայողները զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնարհակալագրերով։ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, փրկարար ծառայողները մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները։