27.06.2025
Կարևորում եմ Իրաքի հետ երկկողմ համագործակցության զարգացումը. Փաշինյան
03.10.2022
Կարևորում եմ Իրաքի հետ երկկողմ համագործակցության զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուտաֆա Ալ-Քազեմիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները՝ թևակոխելով համերաշխության ու կայուն զարգացման նոր ժամանակաշրջան: Միևնույն ժամանակ, կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը և վերահաստատում իմ պատրաստակամությունն աջակցելու այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: