27.11.2024
Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է.«Հայաստան» դաշինք

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի վավերացման հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։


«Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և հնարավոր քվեարկությունը անօրինական: Հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում: Անգամ այս պարագայում Հռոմի կանոնադրությանը միանալը կարող է իրականացվել դրանից բխող բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն»,-ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարությունում: