27.11.2024
Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 386 անձ է ժամանել Հայաստան
prev Նախորդ նորություն

Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան

Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


«Մենք եւս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է․ ճշմարտություն է մեզ համար եղել եւ այսօր մնում է շատ արդիական»,- ասաց Սերժ Սարգսյանը։


Ճշտող հարցին՝ այսինքն՝ հայկական Արցախի էջը փակված չէ՞, երրորդ նախագահը պատասխանեց․


«Ինձ համար երբեք այն փակված չի լինելու։ Պիտի ասեմ, որ թեեւ հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը եւս»։