14.08.2026
Վերին Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով
24.08.2023
Վերին Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթեւեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ: Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղեւորատար, այնուհետեւ 8 բեռնատար երթեւեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ: