4.10.2024
«Հայաքվե»-ն ՀՀ իշխանությունից պահանջում է վերադարձնել Ռուբեն Վարդանյանին
prev Նախորդ նորություն

Ժամը 15։00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50 243 անձ

Ժամը 15։00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50 243 անձ: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։


Նա տեղեկացրել է, որ պետությունն այս պահի դրությամբ հոգացել է շուրջ 5 700 անձի կեցության հարցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։


Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։


Հաղորդվում է հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել հանրապետությունը։


 


 

Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում