12.10.2024
Ժամը 15։00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50 243 անձ
prev Նախորդ նորություն

Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը

Իսպանիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թվի աճով և հումանիտար օգնություն կուղարկի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։


«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և պայթյունից, որը հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ: Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումը պետք է երաշխավորվեն: Իսպանիայից օգնություն կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալության կողմից»,- գրել է նախարարը։


 


 


 


 

Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց․ Անդրեասյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ