3.11.2024
Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը
prev Նախորդ նորություն

Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց․ Անդրեասյան

Հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովելու ծրագրերը, սակայն կրթության իրավունքը ևս առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու ապահովենք նրանց շարունակական կրթությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


«Այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացի՝ տարբեր մարզերում։ Սա վկայում է այն մասին, որ այն պահին, երբ քաղաքացիներն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն, առաջին հերթին դիմում են դպրոց և դա շատ լավ է։ Մեր դպրոցները պատրաստ են դրան, մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներին, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպել գործընթացը։ Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի», - ասաց Անդրեասյանը։


 


 


 


 

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը