18.05.2024
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա
prev Նախորդ նորություն

Եկեղեցին ասում է՝ կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի հարձակման առաջին իսկ օրվանից տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով, որ նա ուղերձով հանդես գա, միավորի հայերին, առաջնորդի այս պայքարը: Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել։ Մենք գրել էինք նաեւ, որ Ազգային կոմիտեի կազմում պետք է ընդգրկվեր նաեւ եկեղեցու ներկայացուցիչը՝ Բագրատ կամ Արշակ սրբազանը, բայց դա պետք է որոշեր կաթողիկոսը, իսկ նա մինչ այս պահը որոշում չի կայացրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ Վեհափառն իրեն հատուկ զգուշավորությամբ որոշել է սպասել, տեսնել, թե կշեռքի նժարը որ կողմ է թեքվում․ եթե փողոցի շարժումն ակտիվանա, եւ նկատելի լինի, որ մոտ է հաջողությունը, ինքն էլ կմիանա եւ իր ներկայացուցիչներին էլ պաշտոնապես կուղարկի։ Եթե ոչ, այդպես տապ արած էլ կսպասի, որ իրավիճակը հանդարտվի։ Նաեւ դա էր պատճառը, որ Անկախության տոնին այցելեց Եռաբլուր, սակայն ոչ մի բառ չասաց։ Իսկ երեկ եկեղեցու ներկայացուցիչներից մեկը՝ Տեր Ասողիկ Կարապետյանը, գրառում արեց, թե՝ մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք՝ անգամ եկեղեցիների զանգերը չենք հնչեցնի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունեցող իրադարձությունների եւ ներքաղաքական իրավիճակի սրման ֆոնին Փաշինյանի իշխանությունը չի դադարեցրել Երեւանի քաղաքապետի պաշտոնն ամեն գնով զավթելու իր մտադրությունները։ ՔՊ-ում ակտիվ աշխատում են հատկապես «Հանրային ձայն» կուսակցության ցուցակի վրա: Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն, որ քվորում ապահովեն եւ Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեն․ նրանց մեկ ձայն է պակասում, եւ որոշել են այդ հարցը լուծել մարդագողությամբ: Եթե առաջին նիստին քվորում չլինի, երկրորդ փորձից կկարողանան Ավինյանին ընտրել քաղաքապետ: Առաջին փուլում պահանջվող 33 ձայնը ՔՊ-ն չունի, սակայն, օրենքի համաձայն, երկրորդ փուլում մասնակիցների պարզ մեծամասնության քվեն էլ է բավարար։ Արդեն լուրեր կան, որ «Հանրային ձայնի» կին ավագանիներից մեկը ճամբարափոխ է եղել եւ գոնե քվորումի հարցում կաջակցի ՔՊ-ին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 10-ին նախատեսված է Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի Երեւանի նոր քաղաքապետ, քանի որ որեւէ ուժ չի ստացել 50%+1 ձայն: Նշենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, եթե որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։ Ըստ օրենքի՝ եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։


«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք, եւ արդյոք կառաջադրեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման իրավիճակում մեր կուսակցությունը համենայնդեպս մոտակա մեկ շաբաթը չի կարող որեւէ հայտարարություն անել, քանի որ այդ մասով որեւէ քննարկում չունենք: Երբ գա հոկտեմբերի 10-ը, դրանից 1-2 օր առաջ կանենք քաղխորհրդի նիստ, կորոշենք»: «Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր առաջին դեմքի՝ Հայկ Մարությանի հետ գտնվում է ընդհատակում՝ որեւէ կերպ չարձագանքելով զանգերին: Նույն իրավիճակում է նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, սակայն հրապարակային ելույթներում, կարծես թե, նրա դիրքորոշումը՝ իշխող քաղաքական ուժի հետ կապված, պարզ է. հավելյալ մանրամասներ նրանց կողմից հայտնի չէ: «Հանրային ձայն» կուսակցությունից Տիգրան Ուլիխանյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս շարունակում է լռելյայն ապրել. նրանց էլ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու է: Թե ինչ ճակատագիր կունենա Երեւանը, դեռեւս մնում է անհայտ. անհայտությունը կարծես դուր է գալիս նաեւ ավագանու անդամներին:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ՔՊ-ական պատգամավորները խրոխտ գրառումներով ու հայտարարություններով են հանդես գալիս՝ Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ կատարվածը բարդում Ռուսաստանի եւ 5-րդ շարասյան վրա, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ, սեպտեմբերի 19-ից սկսած, նրանց մեծ մասը վախենում է փողոց դուրս գալ: Անգամ իրենց սիրած ռեստորաններ, ժամանցի գողտրիկ վայրեր այցելելու համարձակություն չունեն։ Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում։ Երբ համոզվեն, որ արդեն անվտանգ է, դուրս կգան բներից ու բունկերներից»:


«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ–ականներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ՔՊ–ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել: Ըստ աղբյուրի` վերջիններիս հանձնարարվել է ամեն դաշտում մի «մերոնքական» ունենալ, որպեսզի մանրամասն տեղյակ լինեն իրականացվող կամ իրականացվելիք ցույցերի, պիկետների եւ այլ միջոցառումների մասին, որոնք նպատակ ունեն հեռացնել իշխանություններին: Ըստ նույն ՔՊ–ականներին մոտ կանգնած աղբյուրների` ՔՊ–ական պատգամավորներին հանձնարարվել է արցախահայության նկատմամբ հնարավորինս մեղմ արտահայտվել, իսկ Հռոմի ստատուտի վերաբերյալ հարցերին մեջբերել անձամբ Փաշինյանի մեկնաբանությունը, ոչ մի ավել-պակաս բան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կնյազ Հասանով անունով պատգամավոր կա ՀՀ Ազգային ժողովում, որը ՀՀԿ ժամանակներից իշխանության մեջ գործում է, հանգիստ աշխատում՝ իբրեւ քուրդ ժողովրդի ներկայացուցիչ: Հասանովը, որ ապրում է Աբովյան քաղաքում, նաեւ Ազգային ժողովի բյուջեից բնակարանի վարձավճարի փոխհատուցում է ստանում: Հիշեցնենք, որ Կնյազ Հասանովը ԱԺ ամենաավագ պատգամավորն է, որը Հայաստանի քրդական համայնքի ղեկավարն է, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահը, սակայն երբեք կամ խիստ հազվադեպ է խորհրդարանի ամբիոնից կամ առհասարակ խոսել քրդական համայնքի խնդիրներից: Նա թոշակառուի կարգավիճակով մասնակցում է ԱԺ նիստերին, քվեարկում, ստանում իր ներկան, աշխատավարձը, պատգամավորի համար նախատեսված ներկայացուցչական գումարը՝ 250 հազար դրամը, եւ, դրանից բացի, նաեւ ստանում է փոհատուցում ԱԺ բյուջեից վարձով բնակվելու համար:


«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնել են, որ Կնյազ Հասանովը, այո՛, 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում: Իրականում Կնյազ Հասանովը բնակվում է իր տանը՝ Աբովյան քաղաքում, որտեղից մայրաքաղաք Երեւան հասնելը ավելի հեշտ է եւ արագ, քան, օրինակ, Նոր-Նորքի 9-րդ զանգվածից կամ Երեւանի Հաղթանակ թաղամասից: Այս բարեխղճությամբ ՀՀԿ խմբակցությունից՝ «Իմ քայլը», ապա «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցություններ տեղափոխված տարեց պատգամավորը աշխատում է ՀՀ-ում, ավելին՝ երիտասարդ խորհրդարանականների հետ քննարկում է հարցեր, թե ինչպես էին «նախկինները թալանում երկիրը»: Իրենք, սակայն, բյուջեն մսխում են անթաքույց, առանց վատ զգալու:


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։ Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում. «Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով եւ անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Նկատի առնելով նշվածը՝ այսօր, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է»։


Ընդ որում՝ չի նշվում, թե երբ է հաջորդ հանրահավաքը` հաջորդ հավաքի «օրվա եւ ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն», չնայած «Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձեւավորվելու է ժողովրդի եւ պետության անվտանգությունն ապահովող ազգային իշխանություն»։ Հիշեցնենք, որ կոմիտեի կազմում են Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թեւանյանը եւ Ավետիք Չալաբյանը։ Երեկ մարդիկ դժգոհում էին, որ հանրահավաքի չեղարկման պատճառներն անհիմն են, պետք է հավաքվել եւ հենց հրապարակում որոշել՝ ինչպես օգնել մեր հայրենակիցներին: Կար կարծիք, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ կոմիտեն չունի ասելիք, ելույթներն ու գործողությունները դեժավյու են առաջացնում: Ոմանք ասում էին, որ 5 հոգով ազգի ճակատագիրը վճռելու իրավունք չունեն, եւ անգամ «Ազգային կոմիտեն ապազգային է»։ 


Մենք տեղեկացանք, որ Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել, մեղադրել են մեկմեկու, մեկին գործընկերոջ հռետորիկան դուր չի եկել, մյուսին՝ անհասցեականությունը։ Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել` քայլելով մաշեցնելու են շարժումը: Բայց մյուսները վախեցել են պատասխանատվություն վերցնել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն աթոռի արյուն թափելու, բայց այդ արյունն իրենց վրա է մնալու: Քննադատել են Ավետիք Չալաբյանին` Փաշինյանին անվանական չքննադատելու համար, Թեւանյանի ելույթում են թերություններ հայտնաբերել: Մի խոսքով՝ անգամ կոմիտեի փոքր կազմը երաշխիք չէ, որ հայերն ընդհանուր հայտարարի կգան, ինչն էլ դարձել է հանրահավաքը հետաձգելու պատճառ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Սեպտեմբերի 19-ից մայրաքաղաք Երեւանում բողոքի ակցիաները իրարանցում են ստեղծել իրավապահ համակարգում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները այնքան են տարված եղել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված, կալանավորված անձանց գործերով, որ մոռացել են ընթացիկ քրեական գործերը, վերջին րոպեներին են մտել դատարաններ այլ գործերով անազատության մեջ գտնվող անձանց կալանքը երկարացնելու հարցով։ Ավելին՝ որոշ դատարաններում անգամ դատական նիստերը չեն կայացել, քանի որ կալանավորներին չեն տարել դատարան՝ պատճառաբանելով, թե ուղեկցող ոստիկաններ չկան, քանի որ ոստիկանները տարված են եղել քաղաքացիներին բերման ենթարկելով, ժամանակ չի եղել կալանավորներով զբաղվելու:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են նիստեր գումարել։ Հոկտեմբերի 3-ին գումարվելու են ԱԺ լիագումար նիստերը, եւ հանձնաժողովներում քննարկված նախագծերն արդեն կքննարկվեն այնտեղ։ Այս նստաշրջանում թերեւս բուռն քննարկման է ենթարկվելու 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ, կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելու վերաբերյալ հարցը։ Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նախագիծը մինչեւ լիագումար նիստում քննարկվելը կքննարկվի նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այդ նույն նիստում մեկ այլ հետաքրքիր նախագիծ էլ է քննարկվելու, որով կառավարությունն առաջարկում է ընդունել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ։ Այսինքն՝ այսուհետ վարչապետն է որոշելու այդ կարգն ու օգտվելու կանոնները։ Մեկ այլ նախագծով էլ կառավարությունն առաջարկում է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորներին տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով: Այս որոշումը կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից։


 


 


 

Այս իշխանության համար գերխնդիրն Արցախի հանձնումն էր` ինչ գնով էլ լիներ. Աբրահամյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor