23.11.2024
ՔՊ-ականների մոտ խուճապն անցել է. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է, ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա

Տարբեր հանգամանքներով պայմանավորված` Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա: Շատերը տեղանքի, իսկ ոմանք` հեռախոսների լիցքավորման հետ կապված խնդիրներ ունեն, շատերն արդեն վառելիքի ու սննդի, իսկ հերթը չափից ավելի դանդաղ է շարժվում: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:

Այս պահին միջնորդ երկրների խնդիրը պետք է դառնա` Ադրբեջանի վրա գոնե այդ մասով ճնշումներ գործադրելու և ճանապարհի թողունակությունը կտրուկ մեծացման հարցը:

Սա հատկապես վերաբերվում է ՌԴ-ին, ովքեր տեղում ներկայություն ունեն և ապահովման հետ կապված ֆունկցիաներ են ստանձնել:

Ադրբեջանի` այս պահին դրսևորած մոտեցումները նպատակ ունեն առավելագույնս ճնշումներ գործադրելու և հոգեբանական հարձակումներ իրականացնելու` առանց այդ էլ բոլոր առումներով խոցելի մեր հայրենակիցների վրա",- գրել է Աբրահամյանը: