Այս մասին նախագահական ինքնաթիռում, որը Ֆլորիդայից մեկնել է Կոլումբիա նահանգ, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլին:«Թրամփը մտադիր չէ գլխավոր դատախազին խնդրել հետաքննություն սկսել իր դեմոկրատ քաղաքական հակառակորդների նկատմամբ», - նշված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ: Հիդլին պարզաբանել է, որ նախագահի համար հետաքննության արդյունքներով ճեպազրույց են անցկացրել, մինչեւ որ նա հեռացել է իր Մար-ա-լագո կալվածքից: Նա ընդգծել է, որ Սպիտակ տունը մինչեւ հիմա չի ծանոթացել Մյուլերի զեկույցին, որը գաղտնի բնույթ ունի: «Պարզ չէ՝ արդյոք նախագահը կուսումնասիրի Մյուլերի ամբողջ զեկույցը», -նշել է Հիդլին: ԱՄՆ ղեկավարն, ըստ նրա, իրեն «հիանալի է զգում»: «Նա պարզապես շատ ուրախ է, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց», - ասել է մամուլի քարտուղարի տեղակալը: