Forbes-ը կազմել է առավել շատ եկամուտներով ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը

202

«Forbes Ռուսաստան» հրատարակությունը հրապարակել է 2018-ին առավել շատ եկամուտներ ունեցած միլիարդատերերի վարկանիշը: Առաջին տեղում գործարար Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան), որի եկամուտն ըստ «Forbes Ռուսաստան»-ի կազմել է 2.44 մլրդ դոլար, եկամուտի աղբյուրը է ծառայել «Մագնիտ» ռիթեյլերի բաժնետոմսերի վաճառքը:

Հրատարակությունը նշում է, որ եկամուտը գնահատվել է 2018-ի փետրվարի 10-ից մինչեւ 2019-ի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում միլիարդատերերի ստացած կամ նրանց հետ կապված ընկերությունների վաճառած ակտիվների եւ դիվիդենդների արժեքի գումարով: Եկամուտը գնահատվել է նախքան հարկերի, սպասարկման ծախսերի եւ կոմիսիաների պահումը:

Ռուբլիով կատարված գործարքները եւ տրանզակցիաները դրանց կնքման պահին ըստ փոխարժեքի վերածվել են դոլարի: Ընդ որում հաշվի չեն առնվել անձնական ունեցվածքի վաճառքի գործարքները:

Վարկանիշի երկրորդ տեղում Միխայիլ Պրոխորովն է, որի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.77 մլրդ դոլար՝ Brooklyn Nets բասկետբոլային ակումբի եւ «Ռուսալայի» բաժնետոմսերի վաճառքի հաշվին:
Երրորդ տեղում Վլադիմիր Լիսինն է՝ 1.59 մլրդ դոլար եկամուտով, որը ստացվել է «ՆԼՄԿ»-ի դիվիդենդներից:
4-րդ եւ 5-րդ տեղերում Ալեքսեյ Մորդաշովն է եւ Ալիշեր Ուսմանովը՝ 1,46 եւ 1,12 մլրդ դոլար համապատասխանաբար:


Մորդաշովի եկամուտների աղբյուր են հանդիսացել դիվիդենդները եւ «Սեվերստալի» բաժնետոմսերի վաճառքը, ինչպես նաեւ Nordgold-ի եւ TUI-ի դիվիդենդները: Ըստ Forbes-ի՝ Ալիշեր Ուսմանովի եկամուտները ստացվել են լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մասնաբաժնի վաճառքից եւ «Մետալլոինվեստի»-ի դիվիդենդներից:
Ցուցակը շարունակում է Վլադիմիր Պոտանիինը, Վագիտ Ալեքպերովը, Վիկտոր Վեկսելբերգը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը:

Տպել

Загрузка...