ԱՄՆ-ի եւ Թուրքիայի տարաձայնությունները, կապված С-400-ների հետ, բարդ հարց է․ Ջոզեֆ Դանֆորդ

227

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հուսով է, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ, նրա կողմից ՀՕՊ С-400 ռուսական համակարգեր գնելու հետ կապված, վեճը կարգավորելու միջոց կգտնի։ Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Reuters-ի հաղորդագրությունը, թե Պենտագոնը կարող է շուտով դադարեցնել առաջատար F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային։


Թուրքիան F-35-երի մշակման ծրագրի մասնակիցներից է եւ մի շարք բաղադրիչներ է արտադրում այդ մեքենայի համար։ Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է մինչեւ 100 հատ նման ինքնաթիռ գնել։

Տպել

Загрузка...