26.04.2024
Բաքուն խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. վիրավորվել է ՊԲ զինծառայող
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանում զենքի համար գումար չկա, բայց չինովնիկները կուտակել են հսկայական կարողություններ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենաարդիական թեմաներից մեկը դարձել է «գումարների որոնման» խնդիրը: Լրատվամիջոցները մատնացույց են անում բարձրաստիճան պաշտոնյաների տասնյակ, երբեմն հարյուրավոր միլիոն դոլարների հասնող կարողությունները, որը նրանք կուտակել են պաշտոնավարելիս: Սակայն, իրականությունն այն է, որ պետությունից գողացված միջոցները վերադարձնելն այդքան էլ հեշտ եւ արագ իրագործելի չէ, առավել եւս, որ այդ պաշտոնյաները շարունակում են մնալ իրենց տեղերում: Ուստի այս տեսանկյունից առավել կարեւոր է, որ այսուհետ պետական միջոցները չվատնվեն: Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ տասնյակ միլիարդ դրամներ են ծախսվել եւ շարունակում են ծախսվել Դիլիջանում այսպես կոչված, ուսումնական կենտրոն կառուցելու համար, որը երկու շաբաթ առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության հաշվեկշռից հանվեց եւ տրվեց ՊԵԿ-ին: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում ժամանցի այդ օբյեկտի շինարարության համար արդեն իսկ հատկացվել է շուրջ մեկ միլիարդ դրամ»:

«Չորրորդ իշխանություն» թեևթը գրում է. «Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, թե բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե վերադառնան «սկզբում՝ կարգավիճակ, հետո տարածքների վերադարձ» սկզբունքին։ «ՉԻ» – Ինչպիսի բացառիկ սկզբունքայնություն։ Փաստորեն՝ տարիներ շարունակ «ոչ մի թիզ հող» կարգախոսով առաջնորդվող Դաշնակցությունը հիմա «արդյունավետ» է համարում տարածքների վերադարձը, բայց՝ պայմանով, որ սկզբում Ղարաբաղի կարգավիճակը որոշվի։ Եթե հիշում եք, «12 աթոռ» վեպի հերոսն էլ էր նույնպիսի սկզբունքայնությամբ վաճառում աթոռները. «առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները»։ Բայց հետաքրքիրն այն է, որ ներքաղաքական կյանքում ՀՅԴ-ն պակաս սկզբունքային է գտնվել և չի առաջնորդվել «առավոտյան՝ պորտֆելները, երեկոյան՝ սահմանադրական փոփոխություններին սատարելը» մեխանիզմով։ Նրանք սկզբում «նիսյայով» կողմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին և միայն ավելի ուշ նախարարական պորտֆելներ ստացել»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Բոլորին հիացրեց «Լֆիկ» մականունով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը զինվորական համազգեստով անձամբ էր հերոսաբար ինչ-որ պարեն բարձում Արցախ ուղեւորվող ավտոբուսի բեռնախցիկը։ Ընդ որում, Ալեքսանյանը, որը, ըստ ամենայնի, միլիոնավոր դոլարների հարկեր է թաքցնում, պատերազմն ավարտվելուց հետո որոշեց անձամբ մեկնել Արցախ, որտեղից բավականին անշնորհք ձեւով հագած համազգեստով իր «սելֆի» նկարները բեռնվեցին համացանց (հավանաբար նաեւ այդ «սելֆիների» մասին էր արտահայտվում Սամվել Ալեքսանյանի գործընկեր Նաիրա Զոհրաբյանը)։ Ընդ որում, նկատենք, որ Ալեքսանյանի կողմից Ղարաբաղ ուղարկված սննդամթերքի մի մասը հին էր (դա ֆիքսել էր Newsline.am-ի լրագրողը)։ Բայց էլ ավելի մեծ հերոսության գնաց գերմանական հայտնի ավտոմատի պատվին «Շմայս» մականունը կրող Առաքել Մովսիսյանը, որի խիզախ եւ հերոսական արարքը երեւաց երեկ համացանց բեռնված մի տեսանյութից։ Պատգամավոր Մովսիսյանը, զինվորական հագուստով, առանց վախի վազքով մոտենում էր T-72 տանկերին, որոնց վրա նետում էր ծխախոտի տուփեր… Խոսքը, բնականաբար, հայկական տանկերի մասին է, որոնք առածին գծից, մեղմ ասած, հեռու էին»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2 տարի առաջ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց։ Եվ այդպես էլ այս պաշտոնին ոչ ոք չնշանակվեց։ Չնայած այս ընթացքում տարբեր անուններ են հնչել որպես ԱԱԽՔ թեկնածու։ Երեկ փորձեցինք կապ հաստատել ԱԱԽ-ի հետ, հասկանալու, թե այս օրերին ինչ գործունեություն են իրականացրել, ռազմավարական ինչպիսի ուղղվածություն են որդեգրել, մանավանդ ԱԳՆ-ից լուր չկա։ Ամենեւին չզարմացանք, երբ աշխատակազմի տարբեր վարչություններում հրաժարվեցին խոսել, պատասխանատվությունը «քցելով» աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի վրա։ Վերջինս էլ, պարզվեց, «թարսի պես» զբաղված է՝ նախագահականում հանդիպման է։ Փորձեցինք ԱԱԽ աշխատակազմի մասին տեղեկություններ ստանալ պաշտոնական կայքից եւ պարզեցինք, որ ԱԱԽ-ն ժամանակից «մի քիչ» հետ է մնացել, վերջին նորությունը, որ տեղադրված է կայքում, հունվարի 27-ով էր թվագրված. «ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ»։ Նշենք նաեւ, որ ԱԱԽ-ից տեղեկացրին, որ մամուլի հետ կապերի բաժին չունեն։ 2 տարի քարտուղար չունեցող այս կառույցն ի՞նչ է անում, ոչ ոք չգիտի»։

«Չորրորդ իշխանություն» թեևթը գրում է. «Երեկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որտեղ վերջինս խոսել էր իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ու անդրադարձել նաեւ ղարաբաղյան բանակցություններում Ռոբերտ Քոչարյանի թողած ծանր ժառանգությանը։ Մեր մեջ ասած՝ Վարդան Օսկանյանն իզուր է «խառնվել» այս թեմային, որովհետեւ դա ըստ էության երեք նախագահների ֆորմատով ընթացող բանավեճ էր, եւ Օսկանյանն այդ ֆորմատում անելիք չուներ։ Այլ հարց է, որ նա, հնարավոր է, հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի անունից (ինչի անուղղակի ապացույցներից մեկն էլ, ի դեպ, այն է, որ նա խոսել է նաեւ «տարիներ շարունակ ունեցած երկնիշ տնտեսական աճի» մասին, թեեւ անձամբ ինքը, որպես արտգործնախարար, քիչ կապ ուներ դրա հետ)։ Եթե այդպես է, ապա պրն Օսկանյանի անդրադարձը որոշակի իմաստ է ստանում, ու եթե նրա խոսքն ընկալում ենք որպես Քոչարյանի արձագանք՝ արժե սկսել հենց «տարիներ շարունակ Հայաստանի ունեցած երկնիշ տնտեսական աճից», որովհետեւ Քոչարյանը դա է համարում իր հիմնական հաղթաթուղթը։ Եթե հիշում եք՝ 1998թ. իշխանափոխությունից հետո հենց Վարդան Օսկանյանն էր հայտարարում, թե Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, ու ինքն էլ մի քանի տարի անց շրջանառության մեջ դրեց այն լեգենդը, թե դրսում Հայաստանը «կովկասյան վագր» են անվանում։ Երկնիշ աճը փուչիկ էր, թե ոչ՝ տնտեսագետների քննարկման թեմա է, բայց գոնե այս օրերին որեւէ մեկը չպիտի համարձակություն ունենար խոսել այդ «աճի» մասին, որովհետեւ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ «կովկասյան վագրը» ժանիքներ չունի (կամ, այսօրվա բառապաշարով, ունի 80-ական թվականների ժանիքներ»:
ՀԷՑ-ը տուգանվել է 5 մլն դրամով
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online