24.11.2024
Մամուլի տեսություն. Հայաստանում զենքի համար գումար չկա, բայց չինովնիկները կուտակել են հսկայական կարողություններ
prev Նախորդ նորություն

ՀԷՑ-ը տուգանվել է 5 մլն դրամով

"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը 5 մլն դրամով տուգանվել է հաշվիչների՝ ցերեկային սակագնից գիշերայինի անցնելու գրաֆիկում խափանումներ թույլ տալու համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 13-ին ՀԾԿՀ նիստում։

Հանձնաժողովն իր այս որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ ՀԷՑ-ը, պարտավորված լինելով տարին առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամերը՝ այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները, չի կատարել այդ գործողությունը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հանձնաժողովը վարույթ էր սկսել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրության հիման վրա, որով ՀԾԿՀ-ին է փոխանցել բազմաթիվ քաղաքացիների բողոքն այն մասին, որ էլեկտրաէներգիայի հաշվիչների գիշերային ժամանակն իրական ժամանակից մի քանի ժամ հետ է մնում, ինչի հետևանքով քաղաքացիները գիշերը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարել և վճարում են ցերեկային սակագնով: