Էրդողանի թիկնապահները Սարաևոյում կռիվ են սարքել սահմանապահների հետ

118

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական թիկնապահները կռիվ են սարքել Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանային ոստիկանության աշխատակիցների հետ՝ Սարաևոյի օդանավակայանում:


Թուրքիայի ղեկավարը Բոսնիա և Հերցեգովինա է ժամանել մասնակցելու Հարավարեւելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի կազմակերպության գագաթնաժողովին: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռի վայրէջքից հետո Էրդողանի անվտանգության աշխատակիցներն իրենց պահել են անվայել և հրաժարվել են անցնել ստուգման ընթացակարգերը: Դրա հետևանքով նախագահի թիկնապահների և սահմանապահ ոստիկանների միջև կռիվ է սկսվել: Էրդողանի հայտնվելուց հետո վեճը հանդարտվել է:


Վեճի փաստը հաստատել է Սահմանային ոստիկանության տնօրեն Զորան Գալիչը: «Նրանք, ովքեր գալիս են Բոսնիա և Հերցեգովինա, պարտավոր են հարգել տեղի օրենքները»,- ասել է նա:

Տպել

Загрузка...