Թուրքիան Ս-400 համակարգերը կարող է տեղակայել Սիրիայի սահմանին

Թուրքիան կարող է ռուսական Ս-400 համակարգերը տեղակայել Սիրիայի և Հյուսիսային Կիպրոսի սահմանին: Այդ մասին Известия-ի հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին կից թուրքական խմբի փոխնախագահ Ահմեթ Բերաթ Չոնկարը:


Նրա խոսքով` Ս-400 համակարգերը կտեղակայվեն ռազմավարական կարևոր կետերում: Չոնկարը նշել է, որ ամենամեծ սպառանալիքը Թուրքիայի համար Միջերկրական ծովի արևելքից է գալիս` Սիրիայից և Կիպրոսից, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Տպել

Загрузка...