Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին

Ռուսաստանը կլքի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եթե իր պատվիրակության անդամների լիազորությունները լիարժեք չլինեն: Այս մասին հայտարարել է Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:


«Կարծում եմ, որ բոլորդ կսատարեք այս դիրքորոշմանը՝ կամ մեր պատվիրակությունն ունի լիարժեք լիազորություններ, կամ մենք լքում ենք ԵԽԽՎ-ն», — ասել է Վոլոդինը


ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ պատգամավորները այս հայտարարությունն ընդունել են ծափողջյուններով:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...