20.04.2025
Տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ներկայումս ՀՀ ինքնիշխանության և զարգացման մի կարևոր անկյունաքար է դրվում. Փաշինյան

2022թ. հոկտեմբերի 6-ին մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դրվի սահմանազատման գործընթացի հիմքում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Հիմա շատ կարևոր է, որ մենք նաև գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունն այդ գործընթացին, իհարկե կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի":


Նրա խոսքով, ներկայումս ՀՀ ինքնիշխանության և զարգացման մի կարևոր անկյունաքար է դրվում, սա "անկյունաքար է մեր պետության երկարաժամկետ գոյության համար":


Նա հիշեցրեց, որ դեռ 2020 թվականին է հայտարարել, որ առաջիկա տարիները վճռորոշ տարիներ են ՀՀ համար, և հենց հիմա մեր աչքի առաջ դա է տեղի ունենում.


"Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա",- ասաց նա:


Փաշինյանը շեշտեց, որ Տավուշում չորս գյուղերի դելիմիտացիայի չկարգավորված լինելը Ադրբեջանին կարող է էսկալացիայի ավելի շատ առիթներ ու հնարավորություններ տալ, քան այս խնդրի լուծումը: 

Լինել ֆորպոստ, թե՞ ոչ. ՀՀ-ն փորձում է դուրս գալ այդ ընտրության տրամաբանությունից. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար