20.04.2025
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ էին մեծաքանակ ոստիկաններ բերվել Կիրանց. ՆԳՆ պարզաբանումը

ՀՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում ականազերծման աշխատանքների իրականացման մասին։


«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:


ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար», - ասված է հայտարարության մեջ:

ՀՀ բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար