ՀՀ բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ.
«Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։
Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։
Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ի պատասխան ոստիկանական այս բիրտ և ապօրինի գործողությունների ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցություն հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին»։
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը Կիրանցից բերման էր ենթարկել 31 քաղաքացու՝ գյուղի տղամարդկանց, այդպիսով բացելով ճանապարհը: Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: