Իրանը ճնշման ներքո բանակցությունների չի գնա ԱՄՆ-ի հետ. Խամենեի

Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել ճնշման ներքո, չի վստահում Վաշինգտոնին, որի հետ չի ցանկանում կրկնել բանակցությունների «դառը փորձը»: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:


«Իրանը ոչ մի վստահություն չի տածում ԱՄՆ-ի նկատմամբ, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում Ամերիկայի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չպետք է կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ բանակցությունների չի գնա ճնշման ներքո»,- ասել է Խամենեին:

Տպել

Загрузка...