Շուրջ 3,3 մլրդ դոլար. հայտնի է «Գահերի խաղի»՝ ԱՄՆ-ի տնտեսությանը հասցրած վնասի չափը

234

Ավելի քան 10.7 մլն ամերիկացի մայիսի 20-ին աշխատանքի չի գնա «Գահերի խաղի» վերջին սերիան դիտելու համար: Այդ մասին ասվում է Kronos ընկերության Աշխատանքային ռեսուրսների ինստիտուտի կանխատեսման մեջ:


Բացի այդ, 2.9 մլն մարդ մտադիր է ուշացումով գնալ գործի, ևս 3,4 մլն հեռահար կաշխատի: Ըստ Challenger, Gray & Christmas ընկերության, աշխատանքի արտադրողականության կորստի պատճառով ամերիկյան տնտեսությունը 3.3 մլրդ դոլարի վնաս կկրի, գրում է Պանարմենիանը՝ հղում կատարելով Lenta.ru-ն:


«Գահերի խաղի» վերջին սերիայի հեռարձակումը ընդհանուր առմամբ կազդի ավելի քան 27 մլն մարդու աշխատանքային մտադրությունների վրա, ասվում է հետազոտման մեջ: Սերիալի վերջին եթերաշրջանն արդեն զգալիորեն ազդել է ամերիկացիների աշխատանքի արտադրողականության վրա: 20,4 մլն մարդ խոստովանել է, որ սերիալի դիտումներն ազդել են աշխատանքի հաճախելիության, աշխատունակության վրա:


2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ:

Տպել

Загрузка...