ԱՄՆ-ն ողջունում է Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելու համաձայնությունը
Միացյալ Նահանգների պետական քարտուղարությունը ևս տարածել է տեղեկատվություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին:
"Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացին:
Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու համաձայնությունը։
Պետքարտուղար Բլինքենը նշել է ԱՄՆ-ի՝ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու շարունակական ջանքերը, նաև վարչապետ Փաշինյանի՝ Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ տեսլականը",- ասված է հաղորդագրության մեջ։