8.05.2024
Զելենսկուն երկրորդ փուլում պատրաստ է աջակցել ընտրողների 73%-ը, Պորոշենկոյին՝ 27%. հարցում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը սկսել է թաքցնել միջուկային մարտագլխիկների քանակը. Associated Press

ԱՄՆ նախագահի աշխատակազմը, առանց պատճառաբանության, դադարեցրել է միջուկային մարտագլխիկների մասին տեղեկատվության բացահայտման պրակտիկան: Այդ մասին հայտնում է Associated Press-ը` ընդգծելով, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության ոչ վաղեմի նամակում, որը ուղարկվել է ամերիկացի գիտնականների ֆեդերացիա, պաշտոնյաներն առաջին անգամ հրաժարվել են բացահայտել համապատասխան տվյալները:


Նշվում է, որ վերջին անգամ այդ տվյալները հրապարակվել են 2018-ին: Ըստ Սպիտակ տան` 2017-ի սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ն ունեցել է 3,8 հազար միջուկային մարտագլխիկներ:


Գործակալությունը նշում է, որ ռուսական իշխանությունները նույնպես գաղտնի են պահում միջուկային մարտագլխիկների մասին տեղեկությունը:

Թրամփը Մյուլլերի հետաքննության մասին. «Խաղն ավարտված է»
Հաջորդ նորություն next