Հրաժարականը՝ երեկոյան. վարչապետը ազդարարեց՝ Հայաստանը թևակոխում է նոր շրջափուլ

423

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ, որով կանդրադառնա քաղաքական առաջիկա զարգացումներին:

«Այսօր կարևոր օր է, Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր, մի պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը այն է, որ այդ շրջափուլի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- հայտարարեց նա՝ անցնելով կառավարության նիստի օրակարգի քննարկմանը:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ