Գորբաչովը կոչ է արել Արևմուտքին՝ հրաժարվել Ռուսաստանը մեկուսացնելու փորձերից

689

ԽՄԿԿ Կոմկուսի կենտրոնի նախկին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը շատ կարևոր է համարում Ռուսաստանի դերն աշխարհում և կոչ է անում Արևմուտքին՝ հրաժարվել նրան մեկուսացնելու փորձերից: Այս մասին ասված է քաղաքական գործչի «Փոփոխվող աշխարհում» նոր գրքում, որը ներկայացվել է լրագրողներին:

«Ռուսաստանի դերը կարևորագույններից մեկն է լինելու փոփոխվող աշխարհում, և ես վսիահ եմ, որ այն կլինի դրական: Ռուսաստանին հնարավոր չէ ո՛չ պատժել, ո՛չ մեկուսացնել. ժամանակն է, որ Արևմուտքը հրաժարվի նման փորձերից», - գրում է նախկին խորհրդային ղեկավարը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...