19.03.2024
Փաշինյանը հանդիպել է ՌԴ հայ գործարարների հետ և երաշխավել ներդրումների անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սա վենդետա է. Ռոբերտ Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործով իրեն առաջադրած մեղադրանքի մասին

«Ես տեղեկություն չունեմ, որ բանակ է հանվել ժողովրդի դեմ: Բանակը դուրս է բերվել, այո, բայց բանակը չի հանվել ժողովրդի դեմ, չկա մի զինվոր, որը գոնե աննշան վնասվածք ստացած լինի, չկա գոնե մեկ այդպիսի զինվոր», - հայտարարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀՔԾ-ի «մարտի 1»-ի գործով իր նկատմամաբ առաջադրված մեղադրանքը:


Ռոբերտ Քոչարյանը վենդետա է որակել իր դեմ հետապնդումը ու նշել, որ «Կուստուրիցան կերազեր նման երևակայություն ունենալ»։ 2-րդ նախագահի կարծիքով, տեղի ունեցող գործընթացը ռումբ է՝ դրված երկրի տակ, պախարակում է բանակը ու վտանգում է երկրի իրավական համակարգը: «Նրանք արդեն նշանակել են մեղավորներին և ձևակերպումներ են փնտրում այդ մեղադրանքն ապահովելու համար», - ասել է նա։


Ավելի վաղ հուլիսի 26-ին Քոչարյանը հարցաքննվել էր գործի շրջանակներում՝ վկայի կարգավիճակով։ Գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացված նաև պաշտպանության նախկին նախագահ Միքյել Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ-ից դուրս։


Նրա խոսքով, կան փորձագետներ, որոնք գտնում են, որ ես ավելի շուտ պետք է արտակարգ դրություն մտցնեի: «Ես օրենքով պետք է խորհրդակցեի խորհրդարանի նախագահի ու վարչապետի հետ, ամբողջ պրոցեսը պահպանված է, ես տեղյակ եմ պահել բոլոր երկրների դեսպաններին, խոսել եմ Օսկանյանի հետ, խորհրդարանն այդ որոշումը կարող էր բեկանել, բայց այդպես չի եղել: Բոլորին պարզ էր, որ ստեղծված իրավիճակն այլ կերպ հնարավոր չէր զսպել», - ասաց նա:


Նրա խոսքով, առաջինը բանակն է անտեղի, անհիմն պախարակվում այս ամենի մեջ, լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են չգիտեմ ինչում: “Սա լուրջ հարց է, սա Մանվել Գրիգորյանի սգուշյոնկա-տուշոնկա հարցը չի”, - ասաց նա:


“Այս իշխանությունը ճանապարհներ փակելով եկել է իշխանության ու ծայրահեղ որոշումներ է կայացնում: Միայն ՀՔԾ ղեկավարի փոխվելուց հետո այսպիսի որոշումներ առաջ եկան: Մինչ այս ամենը, նախ պետք է բացահայտած լինեին, որ այդտեղ խախտումներ են եղել ընտրություններին, եւ այլն, ԿԸՀ կազմը պետք է պատասխանատվության ենթարկվեր, չի եղել նման բան:


Ես գնացել եմ այսօր փաստաբանների հետ, ենթադրելով, որ կարող է այսպիսի սցենար առաջ գալ: Ես մտածում եմ, Նիկոլը մտածում է առաջիկա ընտրություններին իմ հնարավոր մասնակցության մասին ու ուզում է կանխել, սա այն դեպքն է, որ երբ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել: Ուզում են չեզոքացնել իմ մասնակցությունը հետագա գործընթացներին:


Ով գալիս է իշխանության, հանձինս ինձ վտանգ է տեսնում, ինձ մինչեւ հիմա կապում են Սերժ Սարգսյանի հետ, մենք լուրջ ճանապարհ ենք անցել, այո, բայց վերջին տարիներին այդ կապը խզվել է: Մենք իրար տեսել ենք վերջին տարիներին 2 անգամ”, - ասաց Քոչարյանը:


Նա ապշել է իր մեղադրանքի բովանդակությունից՝ 0-ական մակարդակի մեղադրանք, 37 թիվն է դառնում: “Աբսալյուտնո շինծու մեղադրանք, դուք էլ եք զարմացել, բոլորն են զարմացած, չգիտեմ, կարող է վաղը ես հայտնվեմ բանտում, կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ”, - ասաց Քոչարյանը:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Այս մասին է հաղորդում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։


«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

Ծաղր ու հատուկ ական. փաստաբանը՝ Քոչարյանին
Հաջորդ նորություն next