25.11.2024
Սա վենդետա է. Ռոբերտ Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործով իրեն առաջադրած մեղադրանքի մասին
prev Նախորդ նորություն

Ծաղր ու հատուկ ական. փաստաբանը՝ Քոչարյանին "մարտի 1"-ի գործով առաջադրած մեղադրանքի մասին

ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների անունները չեն նշվում ու ասեմ ձեզ, որ արդար դատաքննության տեսակետից դա արդեն վատ է։ Այս մասին իր Facebook-ի էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելը, այսինքն՝ մի հոդվածով, որը ընդունվել է 2009 թվականին, դեպքերից մեկ տարուց ավելի անց, դա քրեական իրավունքի գիտության հանդեպ ծաղր է, նշում է փաստաբանը:


Ռոբերտ Քոչարյանը վենդետա է որակել իր դեմ հետապնդումը ու նշել, որ «Կուստուրիցան կերազեր նման երևակայություն ունենալ»։ 2-րդ նախագահի կարծիքով, տեղի ունեցող գործընթացը ռումբ է՝ դրված երկրի տակ, պախարակում է բանակը ու վտանգում է երկրի իրավական համակարգը: «Նրանք արդեն նշանակել են մեղավորներին և ձևակերպումներ են փնտրում այդ մեղադրանքն ապահովելու համար», - ասել է նա։


Ավելի վաղ հուլիսի 26-ին Քոչարյանը հարցաքննվել էր մարտի 1-ի գործի շրջանակներում՝ վկայի կարգավիճակով։ Գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացված նաև պաշտպանության նախկին նախարար Միքյաել Հարությունյանին, որը գտնվում է ՀՀ-ից դուրս։


“Չեմ զարմանա, եթե այս ամենը սխալ խորհրդատվության հետևանք է կամ էլ հատուկ ական, դրված այս գործի տակ։ Քոչարյանի դատավարությունը լինելու է պատմական նշանակության, առաջին անգամ դատվելու է մեր պետության ղեկավարը (Քաջազնունու դեպքը չհաշված) և սա պետք է դաս լինի Հայաստանի բոլոր հետագա իշխանությունների համար, ուստի իրավաբանական առումով այն պետք է լինի անխոցելի։


Հակառակ դեպքում դատավարությունը կնմանվի Լինչի դատաստանի և ժամանակ անց կդրվի կասկածի տակ ապագա սերունդների կողմից”, - նշում է նա։


ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կատարվածը որակում է որպես քաղաքական տեռոր. “Չէ, սա վենդետտա չի։ Սա իրավական վակխանալիա է և քաղաքական տեռոր”, - իր Facebook-յան էջում գրում է Աշոտյանը։


Մյուս կողմից փորձագետները նշում են, որ առկա է Սահմանադրությամբ սահմանված նախագահի իմունիտետի հարցը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 140 հոդվածի “Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար”:


Ուստի հարց է ծագում՝ 2008 թ-ի մարտի 1-2-ին Ռոբերտ Քոչարյանի գործողություններն "իր լիազորությունների ժամկետո՞ւմ" են եղել եւ բխե՞լ են արդյոք "իր կարգավիճակից"


Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով, այնուամենայնիվ Սահմանադրության այդ հոդվածը չի ազատում քրեական պատասխանատվությունից, քանի որ այն վերաբերվում է նախագահի հայեցողական լիազորության կիրատման դեպքում պատասխանատվությունից ազատ լինելու մասին։


“Պարզ ասած, եթե արտակարգ դրություն հայտարարելը եղել է իրավաչափ, ապա չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե եղել է հանցավոր նպատակով, ապա կարող է։ Քննության հիմնական թիրախներից մեկը հենց այդ հանգամանքի իրավաբանական հաստատումը պետք է լինի”, - ընդգծում է նա։