26.04.2024
Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա. պատճառները հայտնի են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, կամ որ նույնն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մաս չի կազմի իշխող կոալիցիային: Դեռ ամսիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀԿ-ն քննարկումներից հետո որոշել է կոալիցիոն համագործակցությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա: Սակայն տեւական ժամանակ այս դաշինքի ներսում, հատկապես իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները թաքուն հույսեր էին փայփայում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, եւ իրենց «ընդդիմադիրի» անհարմար վիճակին վերջ կդրվի:


Բայց նրանց հույսերն ի դերեւ ելան, ու սա երկու պատճառով. նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում պաշտոններ զիջել, բացի այդ` եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը կմնա «Ելք»-ը, որին ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել՝ այդ թվում եւ փոխնախագահի աթոռը, ինչը ՀՀԿ-ն որեւէ կերպ չի ցանկանում: Ու հիմա չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ մի մասը կողմ կոճակը սեղմի` իբր միամտաբար»:


Նույն թերթը գրում է. «Տավուշի մարզում մեկը մյուսի հետեւից գողանում են ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցները: Մասնավորապես հայտնի դարձավ, որ Արթուր Աբազյանին եւ Արտակ Մուքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից գաղտնի հափշտակել եւ իրենց տան բակ են տեղափոխել ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցներն ապահովող փայտյա հենասյուները եւ դրա վրա ամրացված Պ-270 տեսակի մալուխ, որով պետությանը պատճառվել է գույքային վնաս»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության եւ այդ գերատեսչությանն ինչ-որ ապրանքներ մատակարարող ընկերությունների միջեւ բախումները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր նշանակվելու օրվանից պատերազմ է հայտարարել անխտիր բոլորին՝ ընկերությունների ու մատակարարների մեջ տեսնելով բացառապես օրինախախտների: Նկատենք, որ հաճախ ՊՆ-ի կողմից թիրախավորվում են իրապես պրոֆեսիոնալ ընկերություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ին զինվորականների ներքնաշորեր մատակարարող «Գեւգրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ակնկալելով, որ կվերականգնվի մրցութային հանձնաժողովի կողմից մերժված մրցույթում շահելու իր իրավունքը (ըստ հանձնաժողովի պատճառաբանության` մերժումը եղել է մրցութային հանձնաժողովի քարտուղարի սխալի պատճառով): Ուշագրավն այն է, որ բողոքարկման խորհուրդը եւս մերժել է ՍՊԸ-ի բողոքը՝ առանց հիմնավորման, եւ փաստեր կան, որ մերժման համար եղել է կոնկրետ միջնորդություն: ՍՊԸ-ի տնօրիության հույսը մնացել է դատարանի որոշումը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Թվում էր, թե ՀՀԿ-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրմամբ ներքաղաքական ինտրիգը կավարտվի, սակայն պարզվում է, որ խորհրդարանական ուժերի «փորացավը» ամենեւին էլ այս հարցը չէր: Այս շաբաթ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով քարկոծում Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, ինչն ամենեւին պատահական չէր: «Իրավուքնի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքը, լինելով ընդդիմություն, հակված է ինչ-որ կերպ ամրապնդել իր դիրքերը կառավարությունում: Եվ այս դեպքում՝ նրանք աչք են դրել իրենց հարազատ նախարարության վրա: Նույնկերպ քաղաքական մեծամասնության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ում է անհանգիստ վիճակ: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ նրանք պատրաստ են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին «զոհել», միայն թե իրենց վերադարձվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն արդեն գործողության մեջ է դրել զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը, ինչպես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր ներկայացնում, ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում։ Երեկ տեղեկացանք, որ Մասիսի զինկոմիսարիատն արդեն լուծարվել է եւ մոտ օրերս կմիանա Արտաշատի զինկոմիսարիատին։ Զինկոմ Գագիկ Մանուկյանը մեզ մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ խոշորացման, բարեփոխման ծրագիր է իրականացվում, իսկ ինքն արդեն թոշակի է գնացել եւ այլեւս ծառայություն չի իրականացնելու։ Նշենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական մամուլը հեղեղված է լուրերով այն մասին, որ Բաքվում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի 26–րդ առաջնությանը Ռուսաստանի կազմում մասնակցում է նաև աշխարհի և ՌԴ չեմպիոն, ազգությամբ հայ մարմնամարզիկ Սերգեյ Ազարյանը: Թուրքերը չեն կարող խոչընդոտել հայի մասնակցությունը, քանի որ նա Ռուսաստանն է ներկայացնում, սակայն անընդհատ հիշեցնում են նրա ազգային պատկանելության մասին: ՌԴ հավաքականի ավագ մարզիչ Սերգեյ Ռիժկովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ցանկանում եմ նշել Սերգեյ Ազարյանի ելույթը Ռուսաստանի առաջնության ժամանակ ոչ միայն այն բանի համար, որ նա հաղթեց, այլ հատկապես նրա համար, որ բարդ վարժությունները փայլուն կատարեց, և տղամարդկանցից միակն էր, որ լրացրեց հավաքականում ընդգրկվելու նորմը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ գործկոմի նիստից հետո Հայաստանում կա զգացում կամ մտայնություն, որ գլխավոր հարցի պատասխանն ի վերջո տրվեց, եւ պարզ է, թե ով է լինելու վարչապետը, արդեն պաշտոնապես: Ըստ այդմ՝ մնում է, որ դրան դեմ լինողները ավելի թեժացնեն պայքարը Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ կողմ լինողները ավելի ուժգնացնեն Սարգսյանի գովաբանությունը: Մինչդեռ Հայաստանի պարագայում գլխավոր հարցը մնում է անպատասխան նույնիսկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ու արդեն տարիներ շարունակ, եւ գուցե պարզ էլ չէ, թե երբ կլինի այդ հարցի պատասխանը: Մինչդեռ հենց դրանից է կախված այն, թե երբ կլինեն Հայաստանի համակարգային ռեֆորմներ: Իսկ հարցը այն է, թե ով է վճարելու ռեֆորմների գինը:


Խոշոր հաշվով՝ ռեֆորմների իրականացման մասին հայտարարությունները հեքիաթ են ոչ միայն այն պատճառով, որ կոռումպացված համակարգը չունի փոխվելու քաղաքական կամք: Կամքի առկայության դեպքում անգամ անհրաժեշտ է փող, որով կվճարվի ռեֆորմացիայի գինը: Մեծ հաշվով՝ ռեֆորմը, եթե փոքր-ինչ կոպիտ բնորոշենք իրավիճակը, կոռուպցիոն համակարգի, այսպես ասած, վաճառքն է օրենքին՝ պարզապես առանց քրեական պատասխանատվության: Քրեական պատասխանատվությունը մյուս տարբերակն է, բայց դա գործում է այն դեպքում, երբ տեղի է ունենում հեղափոխություն եւ արմատական իշխանափոխություն:


Մենք խոսում ենք այն տարբերակի մասին, երբ ռեֆորմները իրականացնում է իշխանությունը, քանի որ արմատական իշխանափոխության հնարավորությունն ու նախադրյալները ակնհայտորեն սուղ են, իրատեսականությունը՝ գրեթե զրոյական: Իսկ իշխանությունը չի գնա քրեական պատասխանատվության տարբերակի գերակայության ճանապարհով, քանի որ այստեղ արդեն առաջանում է ներհամակարգային համերաշխության խնդիր:


Այդպիսով, առավել իրատեսական տարբերակ մնում է փողով կոռուպցիան գնելը կամ դրա մի զգալի մասը՝ այդպիսով ապակոռումպացնելով համակարգի գերակշիռ մասը: Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում չկա իշխանական սուբյեկտ, որն ունակ է դա անել, որն ունի այդքան փող: Առավել եւս՝ դրան ունակ չէ Սերժ Սարգսյանը, որն առաջնային պատասխանատվության սուբյեկտն է: Մյուսների հետ պայմանավորվելու նրա փորձերը խոշոր հաշվով ավարտվում են ապարդյուն, քանի որ Սարգսյանը չի ցանկանում փողի դիմաց տալ համարժեք իշխանություն, իսկ փող ունեցող սուբյեկտներն էլ չեն ցանկանում առանց համարժեք իշխանության տալ այնքան փող, որը Սարգսյանին թույլ կտա վճարել իր անունից իրականացվելիք ռեֆորմների գինը: Արեւմուտքն ու Ռուսաստանը տարբեր պատճառներով եւ նկատառումներով, բայց կարծես թե հավասարապես մտադիր չեն վճարել այդ գինը:


Հարցը մնում է բաց, որքան էլ հստակ եւ որոշակի է վարչապետի հարցը: Հետեւաբար Հայաստանում բաց է մնում ռեֆորմի հեռանկարը, թեեւ իշխանությունն ակնհայտորեն զգում է դրա անհրաժեշտությունը՝ իր իսկ անվտանգությունից ելնելով: Կոնսենսուսային որոշումն էլ չի ստացվում այդ մասով, քանի որ համակարգը քիչ թե շատ կոնսենսուսի է եկել զուտ ռազմական անվտանգության գնի հարցում»:

Ապրիլյան քրոնիկոն. կբերեն, արդյոք, քայլերը դեպի գունավոր հեղափոխություն (տեսանյութեր)
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online