26.04.2024
ՀՀ-ԱՄՆ առևտրի ծավալներն աճել են 35 տոկոսով. Դեսպան Միլսը գոհ է երկկողմ հարաբերություններից
prev Նախորդ նորություն

Հայաստանում պահանջել են անհապաղ դադարեցնել Սորոսի հիմնադրամի քայքայիչ գործունեությունը

Դեկտեմբերի 20-ին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամները նամակ են հանձնել «Բաց հասարակություն - Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) հիմնադրամի գրասենյակին և պահանջել են անհապաղ դադարեցնել Հայաստանի տարածքում քայաքայիչ գործունեությունը: Նամակի բովանդակությունը ներկայացված է ստորև:


Նամակ «Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամին


Հարգելի «Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամի ադմինիստրացիա,
Ձեզ ենք դիմում «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների անունից: Հետևելով Սորոսի հիմնադրամի գործունեությանն ամբողջ աշխարհում` ակնհայտ է դառնում, որ դրանց հիմնական նպատակն է ոչնչացնել ավանդական հասարակությունների արժեքները և բացասական կերպով ազդել ինքնիշխան պետությունների ներքաղաքական գործընթացների վրա:


«Բաց հասարակություն» հիմնադրամն ունի ներկայացուցչություններ աշխարհի 100 երկրներում: 1980-ականների կեսերին այդ կազմակերպությունն աջակցում էր Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների հասարակական սեկտորին: Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները մեղադրվում են Լեհաստանում հակակառավարական դրսևորումների մեջ, ինչպես նաև Ռումինիայում, Սլովակիայում, Չեխիայում և Հունգարիայում պաշտոնյաների հեղինակության ոտնահարման մեջ: Այսօր ամբողջ աշխարհում սկսվել է «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեության դեմ արշավ: ԱՄՆ-ում, որը նույնպես միացել է այդ արշավին, հավաքվել է քաղաքացիների 100 000 ստորագրություն, որով նրանք պահանջում են Սորոսին ահաբեկիչ ճանաչել և արգելել նրա կառույցների գործունեությունը:


Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում Սորոսի հիմնադրամը որոշ հայկական ՀԿ-ներին պաշտոնապես տրամադրել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար §ժողովրդավարական արժեքների¦ զարգացման նպատակով: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Սորոսի հիմնադրամը ֆինանսավորում է ՀԿ-ներին, որպեսզի վերջիններս քննադատության ենթարկեն


Հայաստանի պաշտպանության նախարարության «Ազգ-բանակ» հայեցակարգը, կասկած չի մնում, որ ձեր հիմնադրամի մտադրությունները լավագույնը չեն, իսկ հիմնական նպատակն է աջակցել քաղաքական նշանակության ծրագրերին և զբաղվել ապակառուցողական գործունեությամբ:


«Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամը շատ տարիներ Հայաստանում նպաստում է հայ հասարակության համար խորթ արժեքների տարածմանը` ԼԳԲՏ համայնքի աջակցման, ֆեմինիզմի գաղափարախոսության և քայքայիչ օրինագծերի միջոցով: Հենց ձեր հիմնադրամի ջանքերի շնորհիվ Հայաստանում ընդունեցին ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, իսկ 2018-ին նախատեսվում է ընդունել սեռական փոքրամասնությունների խտրականության մասին օրենքը:


Մենք դիմում ենք ձեզ և հայտարարում, որ Հայաստանում մեկնարկվել է ստորագրահավաք երկրում ձեր կազմակերպության գործունեությունը արգելելու նպատակով: Այս պահին ստորագրահավաքն իրականացվում է ինչպես համացանցում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Մենք պահանջում ենք, որ դուք անհապաղ դադարեցնեք ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են հայ ժողովրդի արժեքների քայքայմանը և այլևս չխառնվեք Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետության ներքին գործերին:


«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը մոտ ժամանակներս պաշտոնապես կդիմի կառավարությանը Հայաստանում ձեր կազմակերպության գործունեությունը դադարեցնելու պահանջով:


«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի կազմկոմիտե

Մամուլ. ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում
Հաջորդ նորություն next