4.05.2024
Արցախը ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
prev Նախորդ նորություն

Ելք-ն ընդդեմ իշխանությունների. Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրեց ԵԱՏՄ-ն լքելու հիմնավորումները

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է «Ելք» դաշինքի՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ դադարեցնելու մասին և այդ գործընթացը մեկնարկելու համար ԱԺ-ում հանձնաժողով ստեղծելու նախագիծը:

Ներկայացնելով դաշինքի հիմնավորումները, համանուն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ելք դաշինքի ներկայացուցիչները շարունակում են կարծել և համոզված լինել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի և որ այդ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանը: Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են.

«Ըստ էության մենք գործ ունենք և կարող ենք արձանագրել, որ բոլոր առումներով ԵԱՏՄ անդամակցության մասով կանխատեսվող սպառնալիքները, մի կողմից, և անհանգստությունները մյուս կողմից արդարացվել են»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անգամ ՌԴ հետ, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, առևտրաշրջանառության ծավալների զգալի անկում է արձանագրվել և ակնհայտ է տնտեսական միության բացակայության հանգամանքը.

«Մենք սերտ հարաբերություններ չունենք ԵԱՏՄ անդամ որևէ պետության հետ՝ ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ էլ, առավել ևս, Ղրղզստանի հետ: Մինչդեռ Թուրքիայի պարագայում, որի հետ Հայաստանն ընդհանրապես որևէ հարաբերություն չունի, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 164 մլն դոլար կազմում: Այսինքն՝ Ղազախստանի ցուցանիշին Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը գերազանցում է անհաշվելի անգամ: Եվ ուրեմն հարց՝ այս ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ են արձանագրվում»,- հետաքրքրվեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ ևս, նրա խոսքով, միության անդամ պետությունները ոչ գործընկերային վերաբերմունք են դրսևորում. առկա է, նրա համոզմամբ, արհամարհանքի դրսևորումներ ՀՀ պետականության և ինքնիշխանության նկատմամբ, կամ ցինիկ փորձեր միջամտել ՀՀ ներքին գործերին: Սա «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին թույլ է տալիս պնդել, որ լրջագույն հանրապետության առջև ծառացած սպառնալիքները անցած 2,5 տարվա ընթացքում ավելի են թանձրացել.

«Երբ քննարկվում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը, անընդհատ շոշափվում էր անվտանգության խնդիրը: Անդամակցելու շրջանում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը անգամ գիրք րէ գրել՝ «ԵԱՏՄ-ին անդամակցության այլընտարնքը պատերազմն է»: Բայց, փաստացի, անվտանգային կոնտեքստը, որը կարևոր է բոլորիս համար, այդ թվում և ՀՀԿ-ի, չի իրականացել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն Ղարաբաղում ունեցել է տարածքային և մարդկային կորուստներ, իսկ ԵԱՏՄ որոշ գործընկերներ Հայաստանի նկատմամբ ակնհայտ թշնամական վերաբերմունք են դրսևորել՝ Բելառուսն ու Ղազախստանը: Իսկ Ռուսաստանի մասով դեռ պետք է հասկանան՝ ո՞ւմ ռազմավարական գործընկերն է կամ ում ռազմավարական գործընկերը չէ նա»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա կոչ արեց ՀՀԿ իր գործընկերներին ստեղծել այդ հանձնաժողովը և հրավիրեց նրանց հիմնավորել, թե ինչու էր Հայաստանին օգուտ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը: Նաև հասկալան, թե ո՞րն է ռազմավարական հեռանկարը, ունի՞ ՀՀ-ն հեռանկար ԵԱՏՄ-ում և առհասարակ՝ ունի՞, արդյոք, հենց ԵԱՏՄ-ն հեռանկար, թե ոչ.

«Մեր ցանկությունն է, որ հանձնաժողովը ստեղծվի և այդ հարցերը քննարկվեն»,- շեշտեց նա:

Նիստին ներկա Արտաշես Գեղամյանն արձագանքեց՝ այո, 2013 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցելու միակ այլընտրանքը պատերազմն էր: Իսկ 2014-ին եղան Ուկրաինայի դեպքերը, այնուհետ Մոլդովայում, այնպես որ հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ այդ երկու երկրների տնտեսությունները խայտառակ վատ իրավիճակում են գտնվում.

«Այս ամենը վկայում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում էր, հակառակ պարագայում մենք կունենայինք նույն իրավիճակը նաև Հայաստանում»,- պնդեց Գեղամյանը:

Քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է, բայց չի բացառվում, որ նախագիծն անգամ ԱԺ քառօրյա նստի օրակարգ չընդգրկվի, քանի որ իշխանությունները՝ ի դեմս Հանրապետական կուսակցության և կոալիցիոն գործընկեր Դաշնակցության կուսակցության, դեմ են դրան: Ըստ իշխանության՝ Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց լինել չի կարող, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում էր ու բերում են վիճակագրություն, որն ապացուցում է դա:


 

Տեղեկատվական անվտանգության հրամայականը. Սերժ Սարգսյանը հրավիրել է ԱԱԽ նիստ
Հաջորդ նորություն next
 Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
03.05.2024
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel