19.04.2025
Հայաստանը բարելավել է դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի վարկանշային ցանկում
prev Նախորդ նորություն

Արցախը ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը

Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ.


«Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:


Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։


Հիշեցնենք, Իրաքի Քուրդիստանի անկախացման հարցով հանրաքվեի մասնակիցների 3․4 մլն ձայների հաշվարկի նախնական տվյալներով՝ անկախության օգտին է քվեարկել ընտրողների 91․83 տոկոսը:

Ելք-ն ընդդեմ իշխանությունների. Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրեց ԵԱՏՄ-ն լքելու հիմնավորումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար