Eurasianet. Ադրբեջանը մեծացնում է ռազմական ներուժը Նախիջևանում

1274

Ադրբեջանը մեծացնում է ռազմական ներուժը Նախիջևանում` էքսկլավում, որի ռազմավարական նշանակությունը մեծ է ինչպես Բաքվի, այնպես էլ ՀՀ–ի համար։ Այդ մասին նշում է «Chatham House»–ի փորձագետ Զաուր Շիրիևը, փոխանցում է Eurasianet–ը։

Նախիջևանը Երևանին ամենամոտ գտնվող ադրբեջանական տարածքն է, հետևաբար, ռազմական գործողությունների վեսկսման դեպքում Նախիջևանը կդաառնա ամենաթեժ կետը։

Ադրբեջանը Նախիջևանում ստեղծել է նոր ստորաբաժանում` Միացյալ բանակային կորպուս` հատուկ նշանակության ջոկատ։ Բաքուն այնտեղ է գործուղել հրթիռներ, ՀՕՊ համակարգեր և հրետանի, այդ թվում «Смерч», «Т-300 Касырга» և «Т-122 Сакарья»։ Բացի այդ, Նախիջանում տեղի են ունենում Թուրքիայի հետ համատեղ ռազմական գործողություններ։
Նախիջևանում այս պահին տեղակայված է 20 000 զինվորական(67.000–ից`կադրային ռեզերվի հետ միասին), մոտ 400 զրահամեքենա, ինքնաթիռներ, ՀՕՊ ուժեր։

EurasiaNet.org–ի անանուն աղբյուրը նշել է, որ Նախիջևանում շեշտը դրվել է ոչ թե քանակական առավելության, այլ որակի վրա և հարձակման դեպքում ինքնուրույն գործելուն։ 


ՀՀ–ի կողմից Իսկանդեր համակարգի ձեռք բերումից հետո, որն Երևանի հնարավորություն է տալիս հարված Բաքվին, Ադրբեջանի այլ նավթային ենթակառուցվածքներին, Բաքու էլ ավելի է կարևորել Նախիջևանի ռազմավարական նշանակությունը։

Երևանը գտնվում է Նախիջևանից 60 կմ հեռավորության վրա, իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական Սմերչ համակարգերը(90 կմ խոցման ներուժ) և Касырга( 100-120կմ խոցման ներուժով) հեշտությամբ կարող են խոցել ՀՀ–ի մայրաքաղաքը։

Տպել

Թեմայի այլ նորություններ