26.04.2024
Իսրայելը գաղտնի բանակցություններին կոչ է արել ԱՄՆ և ՌԴ-ին ստիպել Իրանին հեռանալ Սիրիայից
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. Սիրիան կանգնած է էթնիկ–կրոնական սահմաններով տարանջատվելու վտանգի առջև

ԱՄՆ–ն ցանկանում է ամրապնդվել Սիրիայի այն շրջաններում, որոնք այժմ ազատագրվում են ԻՊ–ից։ Դեէսկալացիայի նոր գոտիները համընկնում են քրդերի բնակության շրջանների հետ և այդ սխեմայի իրականացումը հարվածում է Թուրքիային և սահմանափակում նրա գործողությունները Քրդական բանվորական կուսակցության և նրա սիրիական մասնաճյուղի դեմ։

Մոսկվային դա ձեռնտու է, քանի որ Անկարայի ու ԱՄՆ–ի միջև պահպանվում է լարվածությունը, ինչպես նաև սանիտարական կորդոն է ստեղծվում սիրիա–թուրքական սահմանին։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին, փոխանցում է news-front.info–ն։

Նա նշել է, որ Սիրիան կանգնած է էթնիկ–կրոնական սահմաններով տարանջատվելու վտանգի առջև, ինչպես դա եղավ Լիբանանում։

Ըստ նրա, դե–ֆակտո նախանշվել է Սիրիայի բաժանումն ու շեշտը դրվում է միջցեղային դիվանագիտության վրա` կողմերին պատերազմից դուրս բերելու նպատակով։ Նա հավելել է, որ Սիրիայից առաջ այդպիսի սխեմա է կիրառվել Կոսովոյում և Լիբանանում։

Թեհրանը շիական հեգեմոնիա է ստեղծում Միջին Արևելքում
Հաջորդ նորություն next