ՌԴ-ի մեկուսացման սուտը և հարկերի կրճատման խոստում. Թրամփը խոսել է պաշտոնավարման 100 օրերից

408
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆոտո՝ ՌԲԿ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆոտո՝ ՌԲԿ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության 100 օրերն անվանել է «երկրի պատմության մեջ ամենահաջողվածը»: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահը ապրիլի 29-ին իր ամենամյա ուղերձում:


«Ես անկեղծորեն հավատում եմ, որ իմ վարչակազմի կառավարման 100 օրերը երկրի պատմության մեջ ամենահաջողակն էին», - ցիտում է Թրամփի խոսքերը Fox News-ը: Ինչպես հայտնում է ՌԲԿ գործակալությունը, Թրամփն իր գործունեության մեջ որպես ամենակարեւոր ուղղություն նշել է աշխատատեղերի վերականգնումը: «Ամենակարեւորն այն է, որ մենք վերադարձնում ենք աշխատատեղերը», - ասել է նա:


Նա խոստացել էր հավաքվածներին, որ շուտով ԱՄՆ-ում բիզնեսի համար հարկերը 35 տոկոսից կնավազեցվեն մինչեւ 15 տոկոս: «Դուք կտեսնեք մեր ընկերությունները կվերադռանան ԱՄՆ, կսկսեն զարգացնել իրենց գործունեությունն այստեղ եւ այլեւս չեն լքի մեր երկիրը», - ասել է նա:

Իր նախագահության 100 օրերին նվիրված հանրահավքը Թրամփն անցկացրել է Փենսիլվանիայում: ԱՄՆ նախագահն իր խոսքը սկսել է ամերիկայն լրատվամիջոցների ուղղված խիստ քննադատությամբ՝ անվանելով նրանց «կեղծ»:


«Հոլիվուդյան դերեսանների եւ վաշինգտոնյան ԶԼՄ-ների մի մեծ խումբ այս պահին հուսադրում են միմայնց մեր երկրի մայրաքաղաքի հյուրանորցներից մեկի դահլիճում: Նրանք հավաքվել են միասին Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի տարեկան ընթրիքին: Առանց նախագահի: Իսկ ես շատ երջանիկ եմ, որ գնտվում են վաշինգտոնյան ճահճից 100 միլ հեռավորության վրա՝ անցնակցնելով իմ երեկոն ձեզ հետ», - դիմել է հանրահավաքի մասնակիցներին Թրամփը:


Հատկանաշական է, որ Թրամփի 100 օրերին նվիրված հանրահավաքը համընկել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի տարեկան ընթրիքի հետ, որին ավանդաբար մասնակցում է նաեւ երկրի նախագահը: Սակայն Թրամփը դեռ փետրվարին հայտարարեց, որ չի մասնակցլեու այդ միջոցառմանը:


Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Թրամն իր նախագահության 100 օրերն աննվանել է «շատ հուզիչ եւ արդյունավետ»: Իր ելույթում նա նաեւ անդրադարձել է միգրացիայի եւ առեւտրի հետ կապված խնդիրներին: Նա չի շրջանցել նաեւ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու թեման: «Մեզ պետք է պատը, մենք այն կկառուցենք», - ասել է նա:


Խոսելով արտաքին քաղաքական հարցերի մասին՝ նա անդրադարձել է ՆԱՏՕ-ի գործունեությանը՝ նշելով, որ դաշինքի անդամ բոլոր պետությունները ֆինանսական ներդրում կունենան բլոկի ամրապնդման նպատակով:


Թրամփի ելությից մեկ օր առաջ Սպիտակ տունը տեղակարնք էր հրապարակել ԱՄՆ նախագահի 100 օրերի գործունեության մասին, որում որպես արտաքին քաղաքական հաջողություն ներկայացրել էր Ռուսաստանի եի Սիրիրայի մեկուսացումը ՄԱԿ-ում: Հատկանական է, որ ժամեր անց այդ տեղեկատվությանն արձագանքել էր Չինաստանը՝ հերքելով այն:

Տպել

Загрузка...