Լուկաշենկո. ԱՊՀ պատվին արձան կարելի է կանգնեցնել, եթե այն կարողանա լուծել ԼՂ հարցը

172

ԱՊՀ պատվին արձան կարելի է կանգնեցնել, եթե այն կարողանա լուծել Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի կամ Դոնբասի հարցը: Այս մասին «ՄԻՐ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Նրա խոսքով, եթե բոլոր հակամարտությունները հնարավոր լինի լուծել, ապա «եվրասիական տարածքի մեջտեղներում կարելի է ԱՊՀ-ի պատվին արձան կանգնեցնել»:


«Բայց մենք դա չենք անում և ոչ թե այն պատճառով, որ հնարավոր չէ, այլ քանի որ տարբեր շահեր են: Իսկ խնդիրը հարկավոր է լուծել»,- նշել է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահը նաև նշել է, որ հիշատակված հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի նստել մարդկանց շահերից.


«Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ է, մարդիկ լա՞վ են ապրում, անընդհատ ենթարկվելով որոշակի ռազմական խնդիրների: Նրանք ուղղակի ապրում են և սպասում են, որ վաղը, Աստված չանի, իրենց գլխին ռումբ կընկնի: Սա նորմա՞լ է: Նորմալ չէ՛: Ո՞ւմ է դա ձեռնտու: Ոչ մեկին: Հարկավոր է նախ լուծել այս խնդիրները, որոնք ԱՊՀ մակերեսին են ու նոր ապագայի մասին խոսել: Եվ միայն լուծելով այդ խնդիրները, մենք կտեսնենք նոր ռազմավարական ուղղություններ, որոնցով հարկ է գործել»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն:


 


 

Տպել

Загрузка...