26.04.2024
Ղարաբաղյան հանրաքվե. իշխանության կենտրոնացում և Բակո Սահակյանի իշխանության «հավերժացում»
prev Նախորդ նորություն

Թուրքիան խառնվել է իրար. Իրանն ու Ռուսաստանը մտերմանում են

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է վերջին օրերին Թուրքիա–Իրան լարվածության մասին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը շեշտել է, թե Թուրքիան երկար սահման ունի Իրանի հետ, եւ միշտ կողմ է եղել տարածաշրջանային խնդիրները Իրանի հետ լուծել երկխոսության միջոցով։

«Մենք չենք կարող անտեսել, թե ինչպես է Իրանը բարձրացնում հեղինակությունը չափերն անցնելով։ Մեզ համար կարեւոր չի, թե Իրանը պնդում է, թե Սիրիա է մտել իշխանությունների հրավերով։ Մենք սիրիական իշխանություններին չենք ճանաչում։

Մենք հետեւում ենք ժամանակ առ ժամանակ Իրանից եկող հայտարարություններին։ Մենք կողմ չենք հակամարտությանը։ Սակայն Թուրքիայի ազգային անվտանգությանը վտանգ սպառնացող տարր եթե լինի, անկախ թե այն որտեղ է գտնվում՝ Հալեպում, Թելաֆերում, Սինջարում կամ Ռաքքայում, Թուրքիան դրա դեմ անհրաժեշտ քայլերը կանի։ Դրա համար Թուրքիան այլ երկրից թույլտվություն չի ուզելու»,–ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Պաշտոնական Թեհրանը նախազգուշացնում է Թուրքիային


Թուրքիան չպետք է փորձարկի Իրանի համբերությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին` անդրադառնալով Թուրքայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որը Մյունխենի անվտանգության համաժողովում քննադատել էր Իրանին։

«Թուրքիան մեր հզոր հարևանն է, բայց Իրանի համբերությունն անսահման չէ»,-ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ:

Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին քննադատություն էր հնչեցրել Իրանի հասցեին՝ հայտարարելով, որ Թեհրանի գործողությունները միտված են Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում իրավիճակի ապակայունացմանը։

«Թուրքիան դեմ է ցանկացած բաժանումների՝ կրոնական, թե դավանական»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիան հակասություններ ունի նաև Մոսկվայի հետ

Մոսկվան չի կիսում Անկարայի դիրքորոշումն, ըստ որի սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

«Լսել եմ ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն կարող է աշխատել Թուրքիայի հետ սիրիական Ռաքքայի ուղղությամբ... Սակայն, որքան տեսնում եմ, Ռաքքայի ազատագրումով այժմ ավելի շատ հետաքրքրված է կոալիցիան: ՌԴ շահերը Հալեպում և Սիրիայի արևմուտքում են: Սխալ է օգտագործել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը մեկ այլ ահաբեկչկան կազմակերպության դեմ պայքարում: Մենք բացատրում ենք Ռուսաստանին, որ սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը նույն ՔԱԿ-ն է, բայց չեմ կարող ասել, թե մեզ լավ են հասկանում»,-ասել է Իշիկը NTV-ի եթերում։

Նա հավելել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը Սիրիայի հարցում ավելի մոտ է Թուրքիայի շահերին, քան նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմինը:

Վերլուծաբանները դեռ մի քանի ամիս առաջ հայտարարում էին, որ ՌԴ և Թուրքիայի միջև առկա են լուրջ հակասություններքրդական ավտոնոմիայի հարցի վերաբերյալ, քանզի Անկարան կտրականապես դեմ է հանդես գալիս Սիրիայում քրդական տարածքային ձևավորումների մասով: Իսկ ահա Մոսկվան դեմ չէ քրդական ավտոնոմիայի ստեղծմանը:

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան հանդիսանում են Սիրիայում հաստատված խաղաղության հրադադարի երաշխավորները: Որոշ ժամանակ առաջ Աստանայում հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ստեղծել եռակողմ մեխանիզմ, որը վերահսկողություն կսահմանի հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ:
Մանուկյան. Ճիշտ կազմակերպման դեպքում նույնիսկ ճգնաժամի ժամանակ կարող էինք հաջողության հասնել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online