ՀՀ–ի հետ մեկտեղ սահմանադրական բարեփոխումների ճանապարհն է բռնել նաև Լեռնային Ղարաբաղը։ Սակայն պետական «ճարտարապետության» կառուցման ճանապարհին նրանք գնում են հակառակ ուղղությամբ։
Եթե ՀՀ–ն սահմանադրական փոփոխությունների հետևանքով կիսանախագահական համակարգից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ապա Ղարաբաղի բնակչությունը փետրվարի քսանի հարնաքվեին պետք է «կողմ» կամ «դեմ» քվեարկեն`անցում կատարելով այսօրվա կիսանախագահական համակարգից դեպի նախագահական համակարգ։ Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում ՀՀ–ու և ԼՂՀ–ը «հեռացել» են միմյանցից`պետականա կառավարման հարցում։
Ըստ նոր սահմանադրության, ԼՂՀ–ը վերանվանում է Արցախի Հանրապետություն։ Դա նոր սահմանադրության «արտաքին» կողմն է։ Ինչ վերաբերվում է բովանդակային հարցին, ապա իշխանությունը Ղարաբաղում դառնում է ավելի կենտրոնացված։ Վարչապետի պաշտոն այլևս չի լինելու, իսկ կառավարությունն ուղիղ ղեկավարելու է պետության գլուխը`նախագահը։
Նա ընտրվելու է ուղիղ համաժողովրդական ընտրությամբ ու հնարավորություն կստանա միանձնյա կառավարություն ձևավորել։ Կառավարության անդամներ նշանակելուց և ազատելուց բացի, նախագահը նաև կունենա օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է բողոքարկել միայն խորհրդարանակա մեծամասնությունը։
ԼՂՀ նախագահ
Բակո Սահակյանն արդեն երկու անգամ նախագահ է ընտրվել և գործող սահմանադրությամբ այլևս չի կարող առաջադրվել երրորդ ժամկետում։ Նրա նախագահության ժամկետ ավարտվում է այս տարի, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կայանալու են միայն 2020թ.–ին։
Նոր սահմանադրության հաստատումից հետո մինչև 2020թ.–ին հռչակվելու է անցումային շրջան, որի ընթացքում նախագահը շարունակելու է պաշտոնավարել։ Ինչից հետո նախագահի ու խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան նույն օրը։
Հենց դրանում են տեսնում սահմանադրական փոփոխության էությունը դրա քննադատողները`իշխանական խումբն ու առանձին անձինք կարողանան պահպանել իշխանությունը։
«Չեմ կարծում, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը գործող իշխանությունների վերարտադրությունն է, քանի որ առկա սահմանադրությամբ էլ նրան ոչինչ չէր խանգարում վերարտադրվելու։ Այստեղ խոսքը գնում է առանձին անձանց կամ խմբերի վերարտադրության մասին»,– նշել է Ստեփանակերտի մամուլի ակումբի տնօրեն, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Գեղամ Բաղդասարյանը։
Ուշագրավ է, որ և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների օգտին բերում են նույնանման փաստարկներ՝ քաղաքական համակարգի հետագա ժողովրդավարացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, դրա արդյունավետության բարձրացում և այլն:
«Սահմանադրական փոփոխությունների նպատակը քաղաքական համակարգի կառավարելիության և արդյունավետության բարձրացումն է: Կիսանախագահական մոդելի պարագայում գոյություն ունեն քաղաքական ճգնաժամերի սպառնալիքներ, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ-ում մեծամասնությունը կարող է լինել ընդդիմություն, իսկ նախագահը լինի այլ քաղաքական բլոկի ներկայացուցիչ: Այդժամ քաղաքական ճգնաժամի սպառնալիք կա, իսկ Ղարաբաղն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ», - օրերս հայտարարել էր ԼՂՀ վարչապետ
Արայիկ Հարությունյանը:
Նմանատիպ «սպառնալիք» երկու տարի առաջ տեսան և Հայաստանում, սակայն որոշեցին այն չեզոքացնել կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու միջոցով: Նախագահականին անցնելուն դեմ արտահայտվեցին Դաշնակցությունն ու «Հայկական վերածնունդը»: ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Հայկ Խանումյանը կարծում է, որ Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը նախագահ Բակո Սահակյանի նախագահության ժամկետի ևս երեք տարով երկարացումն է, ինչպես նաև ռեսուրսների և իշխանության կենտրոնացումը: «Այս փոփոխությունները էլ ավելի կուժեղացնեն համակարգում առկա արատավոր երևույթները՝ կոռուպցիան, ռեսուրսների անհամաչափ բաշխումը, հետևաբար նաև երկրի անհամաչափ զարգացումը», - նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Մինչդեռ Արցախում սահմանադրական փոփոխությունների պատմության մեջ կա մի շատ կարևոր հանգամանք. երեքամյա միջանկյալային ժամկետից հետո, երբ համակարգը կգործի ամբողջության նոր սահմանադրության տառով, գործող նախագահի համար նոր հնարավորություններ են բացվում: Նա կարող է ընտրվել ևս երկու ժամկետով, այսինքն մինչև 2030 թվականը: Քաղաքական իմաստով դա հնարավոր դարձավ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ Ղարաբաղի ներսում կտրուկ զգացվեց հանրային միավորման անհրաժեշտությունը: Հենց այդ պատճառով, ինչպես նշում են վերլուծաբանները, շատերը ուղղակի աչք փակեցին Բակո Սահակյանի իշխանության «հավերժացման» հեռանկարի վրա: Թերևս հենց այդ պատճառով է, որ խորհրդարանական կառավարման մոդելի կարկառուն կողմնակիցներ դաշնակցականները ակտիվ հակաքարոզ չիրականացրեցին՝ սահմանափակվելով միայն խորհրդարանում փոփոխությունների դեմ ելույթով:
P.S. Ղարաբաղում մինչև ապրիլյան սրացումը քննարկվում էր երկրի ոչ նախագահական կառավարման մոդելին անցումը, այլ խորհրդարանական, ինչպես Հայաստանում: Սակայն ապրիլից հետո ամեն ինչ փոխվեց:
VERELQ