26.04.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 180 կրակոց
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Մոսկվայում վարչապետի և հայ գործարարների հանդիպմանը Արա Աբրահամյանը չի մասնակցել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«168 ժամ»-ը գրում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցի ձգձգումն արդյունավետ մեխանիզմ է Ռուսաստանի ձեռքին՝ Հայաստանին որոշումներ պարտադրելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ Մշտական խորհրդի «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին, համաձայն որի՝ ՀԱՊԿ ռոտացիոն կարգի համաձայն՝ հաջորդ երկիրը Հայաստանն է, հետեւաբար՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի թեկնածուն: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է, որ նախագիծը դեռ պետք է ներկայացվի կառույցի անդամ պետություններին՝ վավերացման համար: Նախագիծը կքննարկվի ՀԱՊԿ գագաթաժողովում:

2016 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ Խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել, որ կազմակերպության գագաթաժողովը կայանալու է 2017 թվականի ապրիլին: Աղասի Ենոքյանը վստահ չէ, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշումը կվավերացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից։ «Ես կարծում եմ, որ պարզապես շատ են եղել խոսակցություններն այն մասին, թե ինչու ՀՀ ներկայացուցիչը, ըստ ռոտացիոն կարգի, չի զբաղեցնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որի պատճառով նման հաղորդագրություն է տարածվել։ Իսկ մինչ գագաթաժողովը երեւի թե որոշակի ժամանակ կանցնի, գագաթաժողովին կլինեն քվեարկություններ, եւ կտեսնենք, որ կրկին նույն իրավիճակին են բախվելու»,- ասաց Աղասի Ենոքյանը։ Նրա համոզմամբ՝ այս հարցը դարձել է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու շատ արդյունավետ մեխանիզմ»։

«Ժամանակ»-ը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել գործարար Արա Աբրահամյանը։ Ռուսաստանի հայերի միության նախագահը գրեթե անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի առաջնորդած շարժմանը։ Պատահական չէ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտնվել է նրանց կողքին։ Սեյրան Օհանյանը Մոսկվայում վերջերս հանդիպում է ունեցել Արա Աբրահամյանի հետ, ով ֆինանսապես խոստացել է աջակցել նրան»:

«Ժամանակ»-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին սկսել է «Ելք» դաշինքին միանալու շուրջ բանակցությունները։ «Ելքը» պատրաստ է շարունակել բանակցել և ընդգրկել «Ժառանգությանը» իր կազմում։ Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ բանակցում է Սեյրան ՕհանյանՎարդան Օսկանյան դաշինքի և Գագիկ Ծառուկյանի հետ։ Նա փորձում է Արմեն Մարտիրոսյանի համար անցողիկ հորիզոնական ապահովել և հնարավորինս թանկ «վաճառել» «Ժառանգության» բրենդը։ Վերջին զարգացումներից հետո բոլորն են հասկանում, որ սա «Ժառանգության» վերջին հնարավորությունն է ընտրական որևէ գործընթացի մասնակցելու։ Զարուհի Փոստանջյանը, մեր տեղեկություններով, որոշել է ձեռնպահ մնալ ընտրական գործընթացներին մասնակցելուց, հույս ունենալով, որ իր գործելու ժամը ապրիլի 3-ին է՝ ընտրությունների հաջորդ օրը»։

«168 ժամ»-ը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դեռեւս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի հարցում: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 20-ից հետո իր որոշման մասին հայտարարություն կանի, սակայն մինչ օրս տարբեր ուժերի հետ քննարկումները շարունակվում են. «Բարդ պրոցես է, դեռ ձգձգվում է»,- ասել է Սուքիասյանը՝ նշելով, որ երբ հստակեցում լինի՝ կտեղեկացնի: «Այս պահին ՀԱԿ-ի հետ են շատ ակտիվ բանակցություններ ընթանում»,-հավելել է Սուքիասյանը: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները որեւէ արդյունք տվեցի՞ն, թե այդ ուղղությունն էլ դեռ բաց է, Սուքիասյանը պատասխանել է, որ բոլորի հետ էլ քննարկումներն արդյունք տալիս են, բայց հայտարարությունների համար դեռ շուտ է»:

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ըստ օրաթերթի տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում բացահայտվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության անվան տակ են հափշտակություններ կատարվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ դեռևս չպարզված անձը տարբեր վայրերում փակցված հայտարարություններից տեղեկացել է վաճառքի հանված բժշկական սարքավորման մասին և զանգահարելով այն վաճառողին՝ ներկայացել է ՀՀ ՊՆ շտաբի աշխատակից և ցանկություն է հայտնել գնել այն։ Ու երբ վաճառողը ապրանքն ուղարկել է, որպեսզի նույն վարորդի միջոցով գումարը ստանա, վարորդն ու գնորդը անհետացել են։ Չի բացառվում, որ կատարված հափշտակության հետևում էլի կանգնած են դատապարտյալներ»:



ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 90 կրակոց
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online