29.04.2024
Հանրությանը նախապատրաստում են միակողմանի տարածքային զիջումների. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանի մոտ ձևավորվել է այդ համոզմունքը, որ ինչ էլ անի` արգելող ու զսպող չկա․ Նորիկյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա ծավալուն մամուլի ասուլիսը լսելուց հետո, երբ տեսնում ես նաև, որ գրեթե այդ նույն ժամերին Ադրբեջանի նախագահը Շուշիում հյուրընկալում է Ղազախստանի նախագահին, որտեղ քննարկվում են ռազմավարական բնույթի հարցեր, միաժամակ այս համապատկերում, երբ տեսնում ես մեր հասարակության լոյալ վերաբերմունքն այս իրավիճակի վերաբերյալ, առաջին ռեակցիան այն է, որ մեր ժողովուրդն ընտրել է իրեն արժանի իշխանություն։ Այս մաիսն գրում է "Արդար Հայաստան" կուսակցության նախագահ Նորիկ Նորկյանը:

"Մի քանի ժամ խոսել և չմատնանշել որև լուծում ռազմավարական որևէ հարցի վերաբերյալ, կամ ցույց չտալ որևէ ճանապարհ որևէ սպառնալիքի չեզոքացման մասին, հնարավոր է միայն մի դեպքում, երբ վստահ ես, որ ինչ ուզում, այն էլ անում ես, ու ձեռքդ բռնող չկա։

Նիկոլ Փաշինյանի մոտ, ցավոք, ձևավորվել է այդ համոզմունքը, որ ինչ էլ անի, իրեն կանգնեցնող, սաստող, արգելող ու զսպող չկա, դրա համար էլ այսպես է խոսում․․․

Ժողովու՛րդ, այս իշխանությունն ունակ չէ որևէ համակարգային խնդիր լուծել, իսկ հիմա վտանգի տակ է դրել նաև մեր պետականությունը, մեր բոլորիս գոյությունը։

Երիցս համոզված եմ, որ հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է ձևավորել որակապես նոր իշխանություն՝ գոնե նշմարվող փոքրիկ հույսի արահետը պահելու համար․․․

Իրոք ամոթ է, որ հայտնվեցինք այս իրավիճակում․․․",- գրել է Նորիկյանը:


 


 


 

Պետք է միավորել ուժերը և պայքարել հանրային շահի համար, կանգնեցնել այս ավտորիտար ռեժիմը
Հաջորդ նորություն next