ԱՄՆ-ն ուժեղացնում է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների աջակցությունը. WP

ԱՄՆ-ն որոշում Է ընդունել ուժեղացնել աջակցությունը՝ ուղղված Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ Անկարայի կողմից անցկացվող ռազմական գործողություններին։ Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ ամերիկյան թռչող սարքերն արդեն սկսել են արաբական հանրապետության հյուսիս – արևմուտքում ԴԱԻՇ-ի դիրքերի վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն հավաքել թուրքական կողմի համար: Հետագայում, թերթի տեղեկություններով, Վաշինգտոնը կուժեղացնի նաև Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի վրա Թուրքիայի հարձակման աջակցությունը: Այս որոշումը կայացվել Է Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև մի քանի շաբաթ տևած խորհրդակցություններից հետո:

Հրատարակությունն ընդգծում Է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի զինված ուժերին կաջակցի զինյալների դիրքերին հարվածներով, անհրաժեշտ սարքավորումների և հատուկ նշանակության զորախմբի խորհրդականների կողմից հնարավոր օգնության տրամադրմամբ։